«Ուրարտուի» կազմը համալրել է ուկրաինացի հարձակվող Դմիտրո Խլյոբասը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
27-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Օրդաբասիից», որի կազմում 2021/2022 մրցաշրջանի առաջին հատվածում նա մասնակցել է 8 պաշտոնական հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ։
Խլյոբասը հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են բելառուսական «Դինամո Մինսկը», ուկրաինական «Վորսկլան», «Դեսնան», «Դինամո Կիևը», որտեղից ֆուտբոլիստը սկսել է նաև իր պրոֆեսիոնալ կարիերան։
Խլյոբասն «Ուրարտուում» հանդես կգա 13 համարի մարզաշապիկով։























































