ԲԿՄԱ-ն հայտարարել է նոր համալրումների մասին:
Վարձավճարի հիմունքներով ԲԿՄԱ-ին են միացել «Նոա» ՖԱ-ի ֆուտբոլիստ Տիգրան Սարգսյանը և «Արարատ – Արմենիայի» ֆուտբոլիստներ Վլադիմիր Մուրադյանը և Արայիկ Էլոյանը։
VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում ԲԿՄԱ-ն 15 խաղից հետո եզրափակում է մրցաշարային աղյուսակը՝ 6 միավորով:
Տարվա առաջին պաշտոնական հանդիպումը ԲԿՄԱ-ն կանցկացնի փետրվարի 20-ին՝ Վայքի «Արևիկ» մարզադաշտում հյուրընկալվելով «Նորավանքին»: