«Փյունիկը» նոր համալրում ունի։ Թիմին է միացել 24-ամյա հայազգի կիսապաշտպան Գևորգ Նաջարյանը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նաջարյանը Կարագանդայի «Շախտյորի» սան է։ 2015թ․-ի մարտին նա իր նորամուտն է նշել Կարագանդայի «Շախտյորի» գլխավոր թիմում։ Ֆուտբոլիստն իր կարիերայում հանդես է եկել նաև ղազախական «Աստանայի» կազմում։
Գևորգ Նաջարյանը խաղացել է Ղազախստանի երիտասարդական հավաքականում, որտեղ անցկացրել է 20 խաղ և խփել 1 գոլ։
Նաջարյանը նաև Ղազախստանի ազգային հավաքականի կազմում մասնակցել է մեկ հանդիպման, որն ընկերական խաղի շրջանակում է եղել։
























































