ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն, ելույթ ունենալով աֆրիկյան ֆուտբոլի զարգացման վերաբերյալ, առաջարկել է Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկութունն անցկացնել երկու անգամ ավելի քիչ հաճախականությամբ. չորս տարին մեկ անգամ:
«Մենք երկար տարիներ խոսում ենք աֆրիկյան ֆուտբոլի զարգացման մասին: Պելեն մի անգամ ասաց, որ աֆրիկյան մի հավաքական կհաղթի ԱԱ-ում, բայց դա տեղի չի ունեցել դեռ: Մենք աճ չենք գրանցել: Մենք այսօր պետք է փոփոխություն մտցնենք:
ԱԱԳ-ը 20 անգամ ավելի քիչ եկամուտ է բերում, քանի ԵԱ-ը: Ի՞նչն է զարգացրել այդ մրցաշարը, ինչի՞ն է օգուտ տվել: Մտածեք՝ 4 տարին մեկ այն անցկացնելու մասին»,-ասել է Ինֆանտինոն: