Պետրոս Ավետիսյանի պայմանագրի ժամկետը սպառվել է և նա ավարտում է ելույթները «Նոայի» կազմում:
Այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նա, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի Կարագանդայի «Շախտյորի» կազմում։
Փետրվարի 9-ին նա առաջին հանդիպումն անցկացրեց «Շախտյորի» կազմում։ Ղազախական ակումբը ստուգողական խաղում 0-3 հաշվով պարտվեց ռուսական «Չայկային»։ Ավետիսյանը մասնակցեց հանդիպման երկրորդ խաղակեսին։























































