Երևանի «Ալաշկերտը», որն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Թուրքիայում, այսօր՝ փետրվարի 14-ին, ընկերական խաղ է անցկացրել՝ մրցելով Խարկովի «Մետալիստի» դեմ: Հանդիպումն ավարտվել է երևանյան թիմի՝ 1-2 հաշվով պարտությամբ:
Հատկանշական է, որ հանդիպման հաշիվը 10-րդ րոպեին բացել են «Ալաշկերտի» ֆուտբոլիստները: Ուկրաինական թիմի ֆուտբոլիստները, սակայն, երկրորդ կեսում երկու գոլ են խփել ու հաղթել: Արտեմ Գաբելոկը դուբլ է ձևակերպել՝ աչքի ընկնելով 73-րդ և 78-րդ րոպեներին՝ վերջին գոլը խփելով 11-մետրանոցից:
81-րդ րոպեին «Մետալիստը» մնացել է 10 հոգով:























































