«Փյունիկի» 2004-05թթ. ծնված ֆուտբոլիստների թիմը մեկնել է Եկատերինբուրգ, որտեղ փետրվարի 14-ից 19-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Մարզումներից բացի, Ռոման Սիմոնյանի սաները կանցկացնեն նաև ստուգողական 2 հանդիպում։
Փետրվարի 15-ին երևանյան թիմը կմրցի Եկատերինբուրգի «Ուրալի» ակադեմիայի 2005թ․ ծնվածների թիմի հետ։