«Նորավանքին» է միացել նիգերիացի հարձակվող Շուաիբու Իբրահիմը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Թիմի նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Նորվեգիայում, հանդես գալով «Կոնգսվինգեր», «Խյուգեսուն», «Մյունդալեն» թիմերում: 2019-20 մրցաշրջանը Իբրահիմը վարձավճարով անցկացրել է իսրայելական «Բնեյ Սախնինում», որի կազմում նվաճել է Իսրայելի բարձրագույն լիգայի ուղեգիր:
Ընդհանուր առմամբ, Նորվեգիայի Էլիտեսերենում (երկրի բարձրագույն լիգա) Իբրահիմն անցկացրել է 81 խաղ, որոնցում դարձել է 15 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Նորվեգիայի գավաթի խաղարկության 11 խաղում խփել է 9 գոլ: Իբրահիմի վերջին թիմը եղել է նորվեգական «Ջերվը»:
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի կազմում է 300 հազար եվրո։ Այդ ցուցանիշով 25-ամյա հարձակվողն այս պահին «Նորավանքի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստն է։