Այսօր՝ փետրվարի 12-ին, Երևանի «Փյունիկը» ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքի շրջանակում ընկերական հանդիպում է անցկացրել ռուսական «Ուրալի» հետ և 2-4 հաշվով պարտություն կրել։
Ռուսական թիմի ֆուտբոլիստները խաղի հաշիվը բացել են արդեն 5-րդ րոպեին ՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոցը։ 10-րդ րոպեին Էրիկ Բիկֆալվին, որն էլ հենց վաստակել էր այդ 11-մետրանոցը, օգտվելով երևանյան թիմի դարպասապահի սխալից, գնդակն ուղարկել է դատարկ դարպասը։ 25-րդ րոպեին Բիկֆալվին դուբլ է ձևակերպել՝ իրացնելով տուգանային հարվածը։ Առաջին կեսի վերջնամասում «Փյունիկի» ֆուտբոլիստները մեկ գնդակ ետ են բերել։
75-րդ րոպեին Ալեքսանդր Յուշինը ևս մեկ գոլ է ուղարկել Եղիշե Մելիքյանի թիմի դարպասը, իսկ 82-րդ րոպեին «Փյունիկը» խփել է երկրորդ գնդակը։
Հիշեցնենք՝ երեկ «Փյունիկը» ոչ-ոքի էր խաղացել Մոսկվայի «Սպարտակի» հետ։