Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը հերքել այն լուրերը, որոնց համաձայն ուելսցի ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Լոնդոնի «Տոտենհեմ»։
«Արել է առաջարկ «Տոտենհեմը» «Ռեալին» հունվարին Բեյլի համա՞ր։ Ո՛չ։ Լևին կարող էր ժամանել Մադրիդ, բայց ես չեմ ասի ձեզ՝ նա արել է դա, թե ոչ։ Գարեթը շատ երջանիկ է «Ռեալում»։ Եկեք անկեղծ լինենք․ ֆինանսական առումով նա շատ ակումբների համար է անհասանելի։ Ու այստեղ խոսքը միայն փողի մասին չէ։ Կարևոր է նաև երեխաների կյանքի ոճը, որոնք մեծացել են Մադրիդում։
Ինչ վերաբերում է «Տոտենհեմ» հնարավոր վերադարձին, ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա։ Գարեթը հիմա շատ լավ իրավիճակում է գտնվում։ Երբ նրա պայմանագիրն ավարտվի, ես հուսով եմ, որ նա կնստի ու կքննարկի հետագա անելիքները իմ և իր ընտանիքի հետ»,-Բարնետի խոսքերն է մեջբերում talkSPORT-ը։
Գարեթ Բեյլը հանդես է գալիս «Ռեալում» 2013 թվականից։