«Արարատ-Արմենիան» Արաբական Միացյալ Էմիրություններում անցկացվող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց երկրորդ ստուգողական հանդիպումը։
Դմիտրի Գունկոյի սաները 2-1 հաշվով հաղթեցին Եկատերինբուրգի «Ուրալին»։ «Արարատ-Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձան Արտյոմ Ավանեսյանը և Ուիլֆրեդ Էզան։
Հիշեցնենք, որ նախորդ խաղում Գունկոյի սաները գոլազուրկ ոչ-ոքի էին խաղացել ռուսական «Ռոդինայի» հետ։