Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի մարզիկները մասնակցել են Ռուսաստանի բաց առաջնությանը:
Հայաստանը ներկայացնում էին Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի 4 մարզիկները` ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանի և փոխնախագահ Նաիրի Հակոբյանի գլխավորությամբ։
Հայաստանը ներկայացնող բոլոր մարզիկները բացարձակ առավելությամբ հաղթել են ռուս մարզիկներին և գրավել առաջին հորիզոնականը։
Առաջնությանը մասնակցել է շուրջ 300 մարզիկ: