Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» Թուրքիայում շարունակում է ուսումնամարզական հավաքը։
Ինչպես տեղեկացնում է ուզբեկական «Բունյոդկորի» instagram-ի էջը, «Ալաշկերտի» դեմ այսօր կայացած ստուգողական հանդիպումն ավարտվել է 1-1 հաշվով։
Հայաստանի չեմպիոնի կազմում միակ գոլը 11-մետրանոց հարվածով խփել է Արտակ Եդիգարյանը։