Չարենցավանի «Վանն» այսօր՝ փետրվարի 9-ին, ընկերական խաղ է անցկացրել ԲԿՄԱ-ի հետ և 5-0 հաշվով հաղթանակ տարել:
«Վանի» կազմում դուբլ է ձևակերպել Զավեն Բադոյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Ալեքսանդր Ստեպանովը, Արգիշտի Պետրոսյանը և թիմի նորեկներից մեկը, որին մասին դեռևս պաշտոնական տեղեկատվություն չկա:
VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Վանը» 15 խաղից հետո 11 միավոր է վաստակել ու մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում: ԲԿՄԱ-ն նույնքան խաղից հետո 6 միավորով եզրափակում է աղյուսակը:
























































