«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի առաջնության խաղից հետո դարձել է մի հետաքրքիր իրավիճակի հերոս։
Երբ ֆուտբոլիստը և նրա կինը՝ Ժոանա Սանսը խաղից հետո լքել են «Կամպ Նոու»-ն, նրանց մեքենան կանգնեցրել են կատալոնական ակումբի երկրպագուները։
Երկրպագուներից մեկը բրազիլացի վետերանի հետ սելֆի անելուց հետո որոշել է հաճոյախոսություններ անել ֆուտբոլիստի սիրելիի հասցեին։
«Դուք հիանալի եք, բայց ձեր կինն ավելի գեղեցիկ է», — ասել է երկրպագուն՝ առաջացնելով զույգի ծիծաղը: Ալվեշը հումորով է մոտեցել իրավիճակին՝ կատակով սպառնալով երկրպագուին հայտնի ժեստով.
























































