Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ՀՊԼ-ում հանդես եկող ամենաբարձր տրանսֆերային արժեք ունեցող ֆուտբոլսիտների տասնյակն ըստ Transfermarkt-ի։
Ցուցակը գլխավորում է «Արարատ-Արմենիայի» բրազիլացի նորեկ Ռոմերսիոն, ում տրանսֆերային արժեքը հեղինակավոր պորտալը գնահատում է 500 հազար եվրո։
Լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը․
1․ Ռոմերսիո․ «Արարատ-Արմենիա» — 500 հազար եվրո
2․ Մաիլսոն Լիմա․ «Արարատ-Արմենիա» — 450 հազար եվրո
3-4․ Ժունիոր Ժուլիո․ «Արարատ-Արմենիա» — 400 հազար եվրո
3-4․ Ռենցո Սամբրանո․ «Փյունիկ» — 400 հազար եվրո
5-10․ Սոլոմոն Ուդո․ «Արարատ-Արմենիա» — 350 հազար եվրո
5-10․ Յուսուֆ Օտուբանջո․ «Արարատ-Արմենիա» — 350 հազար եվրո
5-10․ Ուգոչուկվո Իվու․ «Ուրարտու» — 350 հազար եվրո
5-10․ Պետրոս Ավետիսյան․ «Նոա» — 350 հազար եվրո
5-10․ Ջոնել Դեսիրե․ «Ուրարտու» — 350 հազար եվրո
5-10․ Սերգեյ Վակուլենկո․ «Արարատ-Արմենիա» — 350 հազար եվրո

























































