Անգլիայի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Վեսթ Հեմը» հյուրընկալել էր «Ուոթֆորդին» (1-0):
Խաղասկզբում դաշտի տերերի պաշտպան Կուրտ Զուման վնասվածք էր ստացել։ Դրանից հետո հյուրերի երկրպագուները սկսել են երգել՝ «Հիմա հասկանում ես՝ ինչ էր զգում քո կատուն»։
Այսպես, նրանք արձագանքել են համացանցում հայտնված տեսանյութին, որում ֆրանսիացին դաժանաբար հարվածում է իր կատվին։
Ինչ վերաբերում է խաղին, արդյունքում վնասվածքը լուրջ չէր և Զուման կարողացավ շարունակել հանդիպումը։
























































