Փետրվարի 7-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստներն ու անձնակազմը ժամանել են Ռուսաստանի Սոչի քաղաք, որտեղ մինչև փետրվարի 13-ը կնախապատրաստվեն առաջնության վերսկսմանը։
Երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է ժամանման լուսանկարներն ու տեսանյութը՝
Արդեն այսօր՝ փետրվարի 8-ին, «Ուրարտուն» հավաքի շրջանակում կանցկացնի առաջին ստուգողական հանդիպումը՝ մրցելով «Սոչի-2-ի» հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 14:00-ին:
Հիշեցնենք՝ թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին՝
ԴԱՐՊԱՍԱՊԱՀՆԵՐ
Անատոլի Այվազով, Լևոն Տեր-Մինասյան, Հայկ Ղազարյան
ՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Աննան Մենսահ, Նանա Անտվի, Արմեն Մանուչարյան, Սալոմոն Նիրիսարիկե, Խարիտոն Այվազյան, Վադիմ Պարամոնով, Պյոտր Տեն, Վարդան Արզոյան, Էրիկ Փիլոյան, Արման Ղազարյան
ԿԻՍԱՊԱՇՏՊԱՆՆԵՐ
Հակոբ Հակոբյան, Օլեգ Պոլյակով, Ուգոչուկվու Իվու, Նարեկ Աղասարյան, Սերգեյ Մկրտչյան, Գոռ Լուլուկյան, Համլետ Սարգսյան, Ռոբերտ Բաղրամյան
ՀԱՐՁԱԿՎՈՂՆԵՐ
Ջոնել Դեսիրե, Կարեն Մելքոնյան, Արթուր Միրանյան, Նարեկ Գրիգորյան
Վատառողջ լինելու պատճառով դեռ Սոչի չեն մեկնել դարպասապահ Արսեն Բեգլարյանն ու պաշտպան Էդգար Գրիգորյանը։