Պեկինի Օլիմպիական խաղերի հոկեյի կանանց մրցաշարի կազմակերպիչները Ռուսաստանի և Կանադայի հոկեյիստներին ստիպել են խաղալ դիմակներով։ Այս մասին հաղորդում է Sport24-ի թղթակից Դարիա Տուբոլցևան։
Պեկինում Ռուսաստանի և Կանադայի հավաքականների միջև Օլիմպիական խաղերի խմբային փուլի խաղի մեկնարկը հետաձգվել է, քանի որ կանադացիները հրաժարվել են խաղին ներկայանալ նախատեսված ժամին:
Որոշման պատճառն այն էր, որ կանադացիները սպասում են Ռուսաստանի հավաքականի կորոնավիրուսի թեստերի արդյունքներին։
Ավելի ուշ Կանադայի հավաքականը որոշեց անցկացնել հանդիպումը։ Սակայն այժմ հոկեյիստները խաղում են դիմակներով։