Ռուս գեղասահորդները հաղթել են Պեկինի Օլիմպիական խաղերի թիմային պայքարում։
Իրենց ազատ ծրագրերը վերջինը ներկայացրեցին մենասահորդները։ Կամիլա Վալիևան հավաքել է 178,92 միավոր և թիմին բերել է 10 միավոր։ Մենասահքում երկրորդ տեղը զբաղեցրել է ճապոնացի Կաորի Սակամոտոն (148,66), երրորդը՝ կանադուհի Մադլեն Սկիզասը (132,04)։
Այսպիսով, ռուս գեղասահորդները թիմային մրցաշարում վաստակել են 74 միավոր, ԱՄՆ-ը՝ 65, Ճապոնիան՝ 63, Կանադացիները՝ 53, իսկ չինացիները՝ 50։ Վրաստանի, Իտալիայի, Չեխիայի, Գերմանիայի և Ուկրաինայի հավաքականները ևս մասնակցել են մրցաշարին, սակայն չեն կարողացել ազատ ծրագրի ուղեգիր նվաճել։
Ռուսաստանի հավաքականի կազմում ընդգրկված էին Մարկ Կոնդրատյուկը և Կամիլա Վալիևան, մարզական զույգեր Անաստասիա Միշինան և Ալեքսանդր Գալլյամովը, պարային զույգեր Վիկտորյա Սինիցինան և Նիկիտա Կացալապովը։