Փետրվարի 7-ից 13-ը «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ռուսաստանի Սոչի քաղաքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Հավաքի շրջանակում նախատեսվում է անցկացնել երկու ստուգողական հանդիպում։
Փետրվարի 8-ին՝ Երևանի ժամանակով 14:00-ին, երևանյան թիմը կմրցի «Սոչի-Մ» թիմի հետ, որը «Սոչի» ֆուտբոլային ակումբի երիտասարդական թիմն է, իսկ փետրվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 13:00-ին, կխաղա Մինսկի «Դինամո» ֆուտբոլային ակումբի հետ։
Հանդիպումների հետ կապված այլ մանրամասներ ակումբը կտեղեկացնի ավելի ուշ։