«Ուրարտու» ակադեմիայի (նաև՝ մանկապատանեկան դպրոցի) բոլոր տարիքային թիմերը արդեն լիարժեքորեն վերսկսել են մարզումային գործընթացը։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի պատանի ֆուտբոլիստները ձմեռային արձակուրդից վերադարձել և մարզվում էին հունվարի 10-ից, իսկ ավելի ցածր տարիքայինները առաջին մարզումներն անցկացրել են այս շաբաթ։
Արդեն հայտնի է նաև պարապմունքների անցկացման ժամանակացույցը։