Լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրում Շեցինի «Պոգոնը» Գլիվիցեում 2 անպատասխան գնդակ ուղարկեց «Պիաստի» դարպասը:
Հայաստանի հավաքականի և Շեցինի «Պոգոնի» հարձակվող Վահան Բիչախչյանը, որը լեհական Էկստրակլասայի 20-րդ տուրի՝ «Պիաստի» դեմ խաղում գոլի հեղինակ դարձավ իր նորամուտի խաղում, գրառում է կատարել ֆեյսբուքի Storys բաժնում․
«Մարդու հավատը հրաշքներ է գործում։ Շնորհակալ եմ, Տեր, ամեն ինչի համար»,- լուսանկարներին կից գրել է Բիչախչյանը։
Հիշեցնենք՝ Բիչախչյանը հյուրերի կազմում խաղադաշտ է դուրս եկել 76-րդ րոպեին և 6 րոպե անց կրկնապատկել իր թիմի առավելությունը։