Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Սերժ Գնաբրիի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թիմեր։
Գնաբրին դեռևս չի կարողանում համաձայնության գալ «Բավարիայի» հետ նոր համաձայնագրի շուրջ։ Ֆուտբոլիստի հետ կապված իրավիճակին հետևում են մի շարք թիմեր:
Նրանով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը», «Բարսելոնան» և «Ռեալը»
: «Բավարիան» չի ցանկանում վինգերին այնքան աշխատավարձ վճարել, որքան նրան առաջարկում են այլ ակումբներ։