Իտալական Ա Սերիայի 24-րդ տուրում «Ռոման» Հռոմում ոչ-ոքի խաղաց «Ջենոայի» հետ:
Խաղում գոլեր չգրանցվեցին:
Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Այս խաղից հետո «Ռոման» 39 միավորով 6-րդն է:
«Ջենոան» 19-րդն է 14 միավորով: