Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը բացել է գոլերի հաշիվը «Սլովանում»։ «Սերեդի» դեմ ընկերական խաղում Բարսեղյանը բացել է հաշիվը՝ աչքի ընկնելով հանդիպման 21-րդ րոպեին։
8 րոպե անց, սակայն, հյուրերը հավասարեցրել են հաշիվը, իսկ երկրորդ կեսի մեկնարկում նաև առաջ են անցել հաշվի մեջ ու 2-1 հաշվով հաղթանակ տարել։
























































