Երեկ՝ փետրվարի 2-ին, կայացավ Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։
Մեր ընտրանին այս անգամ հաղթեց մրցակցին 3-0 հաշվով։ Գոլերով աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Համլետ Մանուկյանը և Լուան Բարբոսան։ Առաջին խաղում մեր ընտրանին ջախջախել էր մրցակցին 9:2 հաշվով։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հրապարակել է այդ խաղի գոլերի տեսանյութը․
























































