Չնայած եվրոպական թոփ առաջնություններում տրանսֆերային պատուհանի փակվելուն՝ «Յուվենտուսի» կիսապաշտպան Պաուլո Դիբալան մնում է մի շարք գրանդ ակումբների դիտակետում։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, արգենտինացու ծառայություններով հետաքրքրված են «Բարսելոնան», «Ինտերը», ՊՍԺ-ն և «Չելսին»։
Հիշեցնենք, որ Դիբալան չի երկարաձգել պայմանագիրը «ծեր սինյորայի» հետ և ամռանը ստանալու է ազատ գործակալի կարգավիճակ։ Ընթացիկ մրցաշրջանում վերջինս մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
























































