Փետրվարի 2-ին՝ Բեր Շևայում, կայացավ Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև երկրորդ ընկերական հանդիպումը։
Մեր ընտրանին այս անգամ հաղթեց մրցակցին 3-0 հաշվով։
Գոլերով աչքի ընկան Դենիս Նևեդրովը, Համլետ Մանուկյանը և Լուան Բարբոսան։
Առաջին խաղում մեր ընտրանին ջախջախել էր մրցակցին 9:2 հաշվով։
























































