Փետրվարի 1-ին՝ Բեր Շևայում, կայացել է Իսրայելի և Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականների միջև առաջին ընկերական հանդիպումը, որում մեր ընտրանին 9:2 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Մեր ընտրանու կազմում մեկական անգամ աչքի են ընկել Լուկաս Ռոզենսկին, Վիտինյոն, Նիկիտա Խրոմիխը, Դենիս Նևեդրովը, Ռաֆիկ Մելիքյանը, իսկ Արթուր Մելքոնյանը և Գարեգին Մաշումյանը «դուբլ» են ձևակերպել:
ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը ներկայացնում է հանդիպման գոլերի տեսանյութը.
























































