Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կիսվել է ընթացիկ մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին մտքերով։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվողը նշել է, որ իր թիմը պատրաստվում է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում է։
«Մեր առաքելությունը մնում է նույնը՝ մենք ցանկանում ենք հաղթել բոլոր մրցաշարերում։ Մենք լավ ենք պատրաստված, լավ մարզավիճակում ենք և պատրաստ ենք բոլոր մրցաշարերում պայքարել հաղթանակի համար»,- ընդգծել է Բենզեման։
Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալը» իսպանական Լա լիգայում առաջատարն է։