«Արարատ-Արմենիան» Բրատիսլավայի «Սլովանի» հետ ստուգողական հանդիպում է անցկացրել Դուբայի ուսումնամարզական հավաքի շրջանակում։
Երևանյան ակումբը հանդիպման ընթացքում հաշվի մեջ առաջ է եղել 2-1 հաշվով․ մեր թիմի կազմում գոլերով աչքի են ընկել Արմեն Համբարձումյանն ու Մաիլսոն Լիման։
Սակայն հետագայում «Արարատ-Արմենիան» ևս երկու գոլ է բաց թողել և պարտվել է 2-3 հաշվով։
«Սլովանի» կազմում առաջին րոպեներից հանդիպմանը մասնակցել է Տիգրան Բարսեղյանը, ով վաստակել է 11-մետրանոց տուգանային հարվածի իրավունք։
























































