«Էվերթոնը» հայացքն ուղղել է «Չելսիի» կիսապաշտպան Ռոս Բարքլիի ուղղությամբ: Այս մասին հայտնում է իսպանական մամուլը։
Ակումբը ցանկանում է ֆուտբոլիստի վարձակալության պայմանագիր կնքել մինչև մրցաշրջանի ավարտը։
Բարքլին «Էվերտոնում» խաղացել է 2013-ից 2018 թվականներին։ Transfermarkt-ը 28-ամյա կիսապաշտպանին գնահատում է 13 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Բարքլին խաղադաշտ է դուրս եկել ընդամենը 12 անգամ ու արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։