«Չելսին» ուշադիր հետևում է «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահի շուրջ ստեղծված իրավիճակին։ Եգիպտացին դեռ չի երկարաձգել պայմանագիրը մերսիսայդցիների հետ։ «Լիվերպուլի» հետ պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի հունիսին։
Ըստ բրիտանական մամուլի՝ «Չելսին» ցանկանում է վերադարձնել եգիպտացի ռմբարկուին։ Transfermarkt-ը Սալահին գնահատում է 100 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Սալահը «Չելսիում» հանդես է եկել 2014-ից 2016 թվականներին, որից հետո տեղափոխվել է «Ռոմա»։