Ավստրիացի Դոմինիկ Տիմը մեկնաբանել է Australian Open-ի եզրափակիչ խաղը, որում ինքը 5 սեթում պարտվեց սերբ Նովակ Ջոկովիչին 4:6, 6:4, 6:2, 3:6, 4:6 հաշվով.
«Ցանկանում եմ շնորհավորել Նովակին այս անհավանական նվաճման առթիվ: Շնորհավորում եմ նաև նրա թիմին, որը հիանալի աշխատանք է կատարում: Նովակ, դու և ևս երկու տղա թենիսն անհավանական մակարդակի եք հասցրել, և ես երջանիկ եմ, որ կարող եմ մրցել ձեզ հետ: Հուսով եմ՝ հաջորդ անգամ կկարողանամ հաղթել:
What a guy @ThiemDomi is.
— ATP Tour (@atptour) February 2, 2020
Speaking after a tough loss, this was all class. 👏#AusOpenpic.twitter.com/qKXpIeXZtH
Անտառային հրդեհներն, իհարկե, ավելի կարևոր են, քան թենիսը: Այն, ինչի միջով անցավ այս գեղեցիկ երկիրը, իսկական դրամա է: Հուսով եմ՝ ամեն ինչ մոտ ժամանակներս կվերականգնվի, և նման սարսափ մարդկանց, անտառների ու կենդանիների հետ այլևս երբեք չի կրկնվի:
Ամբողջ 2 շաբաթների ընթացքում ես անհավանական աջակցություն եմ ստացել: Սա աշխարհի լավագույն մրցաշարերից մեկն է, և ես ուրախ կլինեմ հաջորդ տարի այստեղ վերադառնալ»,- ասել է Տիմը խաղից հետո կորտում տված հարցազրույցում: