«Բարսելոնան» հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր հայտարավորվել են «Ալավեսի» հետ Լա լիգայի 22-րդ տուրի հանդիպմանը։
Հարձակվող Ուսման Դեմբելեն կրկին բացակայում է հայտացուցակից, նա բաց է թողնում երկրորդ հանդիպումն անընդմեջ։ Հաղորդվում էր, որ «Բարսան» կհեռացնի ֆրանսիացուն, եթե նա չհամաձայնի պայմանագրի երկարաձգմանը:
«Ալավես»-«Բարսելոնա» խաղը կկայանա այսօր կեսգիշերին: