Լա Լիգայի 22-րդ տուրում «Կադիսը» մրցակցի հարկի տակ 2-0 հաշվով հաղթեց «Լևանտեին»։
34-րդ րոպեին հաշիվը բացեց Ալվարո Նեգրեդոն։ 74-րդ րոպեին Սալվի Սանչեսը կրկնապատկեց հյուրերի առավելությունը։
Հայաստանի հավաքականի և «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը փոխարինման մտավ 38-րդ րոպեին՝ փոխարինելով վնասվածք ստացած Ֆալիին։
«Կադիսը» վաստակեց 18 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 18-րդ հորիզոնականը։ «Լևանտեն» 11 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։