«Ռիվեր Փլեյթի» 21-ամյա հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Նրա խոսքով՝ անգլիական ակումբն արդեն 16 միլիոն եվրոյի պաշտոնական առաջարկ է արել՝ գումարած տարբեր բոնուսներ։
Հաղորդվում է, որ «Ռիվեր Փլեյթը» պատրաստ է ընդունել առաջարկը: Գործարքը մոտ է ավարտին։
Խուլիան Ալվարեսը Ռիվեր Փլեյթի սան է: Արգենտինական ակումբի կազմում անցկացրել է 96 հանդիպում խփել 36 գոլ և կատարել 25 գոլային փոխանցում։ 2021 թվականի հունիսի 4-ին Ալվարեսը իր նորամուտը նշեց Արգենտինայի հավաքականում։