«Մանչեսթեր Յունայթեդի» գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը պետք է հանդիպի Կրիշտիանու Ռոնալդուին, վերջինիս ապագայի շուրջ բանակցություններ վարելու համար, հայտնում է Daily Star-ը:
Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի ուղեգիր չնվաճի, Ռոնալդուն կարող է հեռանալ ամռանը: Բացի այդ պորտուգալացի աստղին դուր չի գալիս ակումբում տիրող իրավիճակը:
Հաղորդվում է, որ մանկունյական ակումբի նոր գործադիր տնօրեն Առնոլդը, առաջիկա շաբաթների ընթացքում կնստի Ռոնալդուի հետ բանակցությունների սեղանի շուրջ` փորձելով լուծել խնդիրները և պահել 36-ամյա ֆուտբոլիստին ակումբում:
Կրիշտիանուն այս մրցաշրջանում «Յունայթեդի» կազմում մասնակցել է 23 հանդիպման և դարձել 14 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ: