«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է մնացել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար պայքարից, հայտնում է ESPN-ը։
Ակումբը կկենտրոնանա հարձակման ուժեղացման այլընտրանքային տարբերակների վրա այն լուրերից հետո, որ 21-ամյա նորվեգացին նախընտրում է տեղափոխվել «Ռեալ»:
«Մանչեսթեր Յունայթեդը» կարծում է, որ չի կարողանա հարձակվողին համոզել տեղափոխվել Անգլիա։ Այժմ մադրիդյան ակումբը ֆավորիտ է Հոլանդի համար պայքարում։
Սպասվում է, որ հարձակվողը կլքի Դորտմունդի «Բորուսիան» մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ ամռանը նրա պայմանագրում կհայտնվի 75 միլիոն եվրո հրաժարագնի կետ։