«Ատալանտայի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկը դեռևս չի տվել իր համաձայնությունը՝ վարձակալությամբ «Ջենոա» տեղափոխվելու վերաբերյալ:
Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը լիովին համաձայնեցրել են գործարքն ակումբների մակարդակով: Միրանչուկի՝ «Ջենոա» տեղափոխության միակ խոչընդոտն այս պահին կարող է հանդիսանալ 26-ամյա ռուս ֆուտբոլիստի բացասական պատասխանը: Հավանական է, որ Ալեքսեյը սպասում է ավելի գրավիչ առաջարկի, կամ էլ դեռ սպասում է, որ կամրապնդվի «Ատալանտայում»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ջենոան» Միրանչուկի վարձակալության համար 2,5 մլն եվրո կվճարի և նրա տրանսֆերը գնելու հնարավորություն կունենա 8 մլն եվրոյով: