«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը, հայտնում է անգլիական ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մարտինեսի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»: Մանկունիացիները դիտարկում էին արգենտինացի դարպասապահին՝ որպես Դավիդ դե Խեային փոխարինող:
«Մանչեսթեր Յունայթեդի» սկաուտները մի քանի անգամ հետևել են 29-ամյա դարպասապահին և կարծում են՝ նա ապագայում կարող է դառնալ «Օլդ Թրաֆորդի» առաջին համարը:
Ընթացիկ մրցաշրջանում Մարտինեսը, որն ամռանն Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է Ամերիկայի Գավաթի հաղթող, ԱՊԼ-ի 19 հանդիպման է մասնակցել, որոնցում բաց է թողել 29 գոլ և 5 անգամ էլ դարպասն անառիկ է պահել:
Transfermarkt-ը դարպասապահի տրանսֆերային արժեքը 32 մլն եվրո է գնահատում: