«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարիերան կարող է շարունակել ԱՊԼ-ում:
«Բարնլին» մոտ 10 մլն ֆունտ է առաջարկել 27-ամյա իրանցի ֆուտբոլիստի համար, հայտնում է անգլիական Daily Express պարբերականը:
Նշվում է, որ Ազմունի պայմանագրի ժամկետն ամռանը ավարտվում է, և նա կարող է ավելի ցածր գումարով հասանելի լինել մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի ավարտը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենտուսը» և «Լիոնը»:
Ընթացիկ մրցաշրջանում Ազմունը ՌՊԼ-ի 15 հանդիպման է մասնակցել և դարձել է 7 գոլի հեղինակլ «Բարնլին» էլ ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականն է զբաղեցնում՝ 17 տուրից հետո վաստակած 11 միավորով: