«Մանչեսթեր Յունայթեդը» մտավախություն ունի, որ մրցաշրջանի վերջում Կրիշտիանու Ռոնալդուի կորուստը կխառնի Ամերիկայի Միացյալ Նահանգներում շրջագայելու ակումբի ծրագրերը:
The Daily Star-ը պնդում է, որ «Յունայթեդը» պլանավորում է հուլիսին մեկնել Ամերիկա՝ նախապատրաստվելու գալիք մրցաշրջանին: Սա «Մանչեսթեր Յունայթեդի» առաջին շրջագայությունը կլինի ԱՄՆ-ում 2019 թվականից ի վեր։
Այնուամենայնիվ, ակումբը հասկանում է, որ առանց Ռոնալդուի ԱՄՆ մեկնելը կնվազեցնի ակումբի գրավչությունը և լուրջ ազդեցություն կունենա նրանց ճանապարհորդության արժեքի վրա:
Լրատվամիջոցների վերջին տեղեկությունների համաձայն՝ Ռոնալդուն դժգոհ է ակումբում տիրող իրավիճակից, խաղացողը գոհ չէ մրցաշարային աղյուսակից և գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկի որոշումներից։