Բրազիլացի հայտնի ֆուտբոլիստ Պելեն քիմիաթերապիա անցնելուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
«Պելեն դուրս է գրվել հիվանդանոցից, նրա վիճակը կայուն է»,- մեջբերում է Սան Պաուլոյի Ալբերտ Էյնշտեյնի հիվանդանոցի հայտարարությունը Reuters-ը։
Հունվարի 20-ին 81-ամյա բրազիլացին պլանավորված հոսպիտալացում է անցել հաստ աղիքի ուռուցքի քիմիաթերապիան շարունակելու համար։ Նշվել է, որ նրա մոտ նաև ուռուցք է հայտնաբերել թոքերի և լյարդի հատվածում։
Պելեն պատմության մեջ աշխարհի միակ եռակի չեմպիոնն է։