«Բավարիան» և «Չելսին» հետաքրքրված են «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Մաթիս դե Լիգտի ծառայություններով, հայտնում է La Repubblica-ն:
Ըստ աղբյուրի՝ թուրինյան ակումբը պատրաստ է բաց թողնել խաղացողին նվազագույնը 65 միլիոն եվրոյի դիմաց։
Ավելի վաղ միջազգային մամուլում հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հավակնում է գնել հոլանդացու տրանսֆերը:
Դե Լիգտը «Յուվենտուս» է տեղափոխվել «Այաքսից» 2019 թվականին՝ 85,5 միլիոն եվրոյի դիմաց: Այս մրցաշրջանում նա թուրինցիների կազմում անցկացրել է 23 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։