«Այաքսը» համոզիչ հաղթանակ է տարել Նիդեռլանդների գավաթի 1/8 եզրափակչում «Էքսելսիոր» ակումբի նկատմամբ, որը հանդես է գալիս սիրողական լիգայում։ Ամստերդամում կայացած հանդիպումն ավարտվել է 9-0 հաշվով՝ հօգուտ տանտերերի։
Այս խաղում պոկեր է ձևակերպել Դանիլոն, դուբլ՝ Մուհամեդ Դարամին: Մեկական գոլ են խփել Նիկոլաս Տալյաֆիկոն, Յուրի Ռեգերը և Քրիստիան Հլինսոնը։