Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում տեղի ունեցավ «Արսենալ»-«Լիվերպուլ» պատասխան հանդիպումը։
Մերսիսայդյան ակումբը հաղթեց 2-0 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։ Դուբլի հեղինակ դարձավ Դիոգու Ժոտան։ 90-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց «զինագործների» կիսապաշտպան Թոմաս Փարթին։
Դիմակայության առաջին հանդիպումն ավարտվել էր 0-0 հաշվով։