Կամերունում շարունակվող Աֆրիկական ազգերի գավաթի խաղարկությունում ավարտվեց խմբային փուլը։
F խմբի առաջին խաղում Գամբիան 1-0 հաշվով հաղթեց Թունիսին։ Միակ և հաղթական գոլը խփեց հիմնական ժամանակին ավելացված երրորդ րոպեին։ Գոլի հեղինակ դարձավ Աբլի Ջալլոուն։
Առաջին խաղակեսում Թունիսի հավաքականը չէր կարողացել դիպուկ իրացնել 11-մետրանոց հարվածը, այնուհետև մնացել էր 10 հոգով։ Անգամ ոչ-ոքիի պարագայում հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու էր Թունիսը։
Մյուս խաղում Մալին երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մավրիտանիայի դարպասը։ Գոլի հեղինակ դարձան Մասսադիո Հայդարան և Իբրահիմա Կոնեն։
Այսպիսով, Մալին յոթ միավորով գրավեց առաջին տեղը և դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Նույնքան միավորով երկրորդ տեղը գրավեց և փլեյ-օֆֆ մտավ Գամբիան։
Երրորդ հորիզոնականը գրաված հավաքականներից լավագույն չորսը՝ Մալավին, Կաբո Վերդեն, Թունիսը և Կոմորյան Կղզիները ևս դուրս եկան փլեյ-օֆֆ։