Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» լրացուցիչ ժամանակում 2-1 հաշվով հաղթեց «Էլչեին»՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Լրացուցիչ ժամանակի 102-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց մադրիդցիների պաշտպան Մարսելոն, իսկ հաջորդ րոպեին «Էլչեին» առաջ մղեց Գոնսալո Վերդուն։
108-րդ րոպեին Իսկոն կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը։ 115-րդ րոպեին Էդեն Ազարը հաղթանակ պարգևեց «Արքայական ակումբին»։ Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին էլ խաղադաշտից հեռացվեց «Էլչեի» ֆուտբոլիստ Պերե Միլլան։